Ռուսաստանի բանկերում ֆիզիկական անձանց միջոցները սեպտեմբերին 500 մլրդ ռուբլով նվազել են

Ռուսաստանի բանկերում ֆիզիկական անձանց միջոցները սեպտեմբերին 500 մլրդ ռուբլով նվազել են

Ռուսաստանյան բանկերում ֆիզիկական անձանց միջոցները սեպտեմբերին կրճատվել են 458 մլրդ ռուբլով (-1,4 տոկոս), արտահոսը բաժին է ընկել ամսվա երկրորդ կեսին, երբ ավելացել է երկրից մեկնող մարդկանց թվաքանակը, որոնք իրենց հետ վերցրել են կանխիկ փողեր: Այդ մասին ասվում է ՌԴ ԿԲ-ի «Բանկային սեկտորի զարգացման մասին» մեկնաբանության մեջ:

«Բացի այդ, քաղաքացիները հակված են կանխիկ միջոցներ հանել սթրեսի կամ անորոշության իրավիճակում, ինչպես դա եղել է, օրինակ, տարվա սկզբին, բայց հետո սովորաբար փողերը վերադարձնում են բանկեր»,-նշում է կարգավորիչը:

Արդեն հոկտեմբերի սկզբին բանկերն սկսել են բարձրացնել ավանդների դրույքաչափերը՝ միջոցների արտահոսը դադարեցնելու համար, ընդգծվում է մեկնաբանության մեջ: Ավելի վաղ հաղորդվել է, որ օգոստոսին ֆիզիկական անձանց միջոցներն ավելացել են ընդամենը 32 մլրդ ռուբլով կամ 0,1 տոկոսով: Իրավական անձանց միջոցները սեպտեմբերին աճել են 939 մլրդ ռուբլով (կամ 2,3 տոկոսով)՝ օգոստոսին 1,742 տրլն ռուբլով (կամ 4,5 տոկոսով)՝ աճից հետո:

Աղբյուրը՝   b24.am