Ֆինլանդիան կարող է ռուսաստանցիներին արգելել անշարժ գույքի հետ կապված գործարքները

Ֆինլանդիան կարող է ռուսաստանցիներին արգելել անշարժ գույքի հետ կապված գործարքները։ Այս մասին Aamulehti թերթին տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Անթի Քայքոնենը։
Նա նշել է, որ այս հարցը նախկինում չի ուսումնասիրվել, եւ Ֆինլանդիայի կառավարությունը որեւէ որոշում չի ընդունել այս հարցի վերաբերյալ։
Նախարարության առաջարկած օրինագծի համաձայն՝ ՊՆ-ն իրավունք կունենա պարզել գույքի գնումների ֆինանսավորման ծագումը։ Նախարարությունը կկարողանա նաեւ արգելել ռուսաստանցիների կողմից անշարժ գույք գնելը, եթե համարի, որ նման գործարքը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար։
Այնուամենայնիվ, նախնական կարծիքը, ըստ Քայքոնենի, «այնպիսին է, որ հնարավոր ամբողջական արգելքը զգալի սահմանադրական հարցեր է առաջացնում»:
Աղբյուրը՝ news.am