Խոզի մսի արտադրությունը 18.6%-ով նվազել է

Խոզի մսի արտադրությունը 18.6%-ով նվազել է

Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին  արտադրվել է 25 հազար 224.0 տոննա միս, ինչը 2021 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.3%-ով։

ՀՀ վիճակագրական կոմիտեից, այս տարվա ութ ամիսներին  հանրապետությունում արտադրվել է 11 հազար 985.9 տոննա խոշոր եղջերավոր կենդանիների միս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով  8.8%-ով։

Ըստ պաշտոնական տվյալների, խոզի մսի արտադրությունը նվազել է 18.6%-ով (2 093.7 տոննա), ոչխարի մսինը՝ 0.9% (1 884.7 տոննա): Դրան զուգահեռ հունվար-օգոստոսին 2.7%-ով ավելացել է  թռչնամսի արտադրությունը՝ կազմելով 9 հազար 259.7 տոննա։

Նշենք նաև, որ նշված ժամանակահատվածում  նվազել է նաև երշիկեղենի արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-օգոստոսին արտադրվել է 8 341.4 տոննա երշիկեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.4%-ով։

42.1%-ով  նվազել  է մսի կիսապատրաստվածքների արտադրությունը (ներառյալ աղացած միսը և դրանից արտադրատեսակները)`կազմելով մոտ  2 104.2 տոննա։

Աղբյուրը՝   panorama.am