ԵԱՏՄ-ն մտադիր է սուբսիդավորել անդամ երկրների արդյունաբերական համագործակցության վարկերը. Коммерсантъ

ԵԱՏՄ-ն մտադիր է սուբսիդավորել անդամ երկրների արդյունաբերական համագործակցության վարկերը. Коммерсантъ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) սկսում է «պիլոտային» ծրագիր՝ արդյունաբերական համագործակցության նախագծերի ֆինանսական աջակցության համար։ Խոսքը սկզբնական շրջանում ԵԱՏՄ առնվազն երեք երկրներում հինգ տարվա ընթացքում արժեշղթաներով արդյունաբերական նախագծերի համար տարեկան մոտ 20-30 մլն դոլարի տոկոսադրույքների սուբսիդավորման մասին է, գրում է kommersant.ru-ն։ 

Գաղափարը, որը Երևանում հավանության է արժանացել ԵԱՏՄ երկրների վարչապետների կողմից, պահանջում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) լիազորությունների ընդլայնում և հաջողության դեպքում կարող է բավականին արագ ընդլայնվել։

Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում առանցքային է եղել արդյունաբերական համագործակցության փորձնական նախագծի հարցը: Արդյունաբերական համագործակցության սուբսիդավորման նախագծի հարցը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարների քննարկմանը։

ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի խոսքով, «ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կողմ են արտահայտվել հանձնաժողովին նոր լիազորություններ տալու անհրաժեշտությանը՝ վերազգային մակարդակով ծրագրերի հետ աշխատելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար»:

Ըստ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ ծրագրի նպատակներից է ԵԱՏՄ-ում արդյունաբերության ընդհանուր մակարդակի բարձրացումը, տեխնոլոգիաների փոխանցումը և դրանց համատեղ զարգացումը։ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի վրա աշխարհի խոշորագույն տնտեսությունների կողմից ուժեղ պատժամիջոցների ճնշման համատեքստում (որը պայմանավորված է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությամբ), ԵԱՏՄ-ն, պարզվեց, որ բավականին արդյունավետ գործիք է հինգ երկրների տնտեսություններին աջակցելու համար, ինչպես նաև կայունացնող գործոն է դրանց աշխատանքի համար:

Աղբյուրը՝   tert.am