Քննարկվել են Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարությանն առնչվող հարցեր

Քննարկվել են Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարությանն առնչվող հարցեր
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում արծարծվել են Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարությանն առնչվող հարցեր։ Նշենք, որ ռազմավարությունը մշակվում է ԱԶԲ աջակցությամբ։
ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցը, ներկայացնելով Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարությունը, նշել է, որ այն ընդգրկում է տրանսպորտի բոլոր ոլորտները, ճանապարհային անվտանգությունը։
Ռազմավարության հիմքում դրված է հիմնական նպատակ՝ ունենալ զարգացած‚ բարձրակարգ և անվտանգ ճանապարհային ցանց։
Հանդիպման ընթացքում ԱԶԲ ներկայացուցիչների հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ճանապարհների շահագործման նորագույն մեթոդները, ճանապարհների սպասարկման ծառայությունների գնագոյացման և բազմաթիվ այլ հարցեր։ Ներկայացնելով Հայաստանում կիրառվող փորձը՝ հանդիպման մասնակիցները կարևորել են ճանապարհների շահագործման մեթոդները, մեխանիզմները բարելավելու հարցը։ Անդրադարձ է եղել նաև այլ երկրներում ճանապարհների սպասարկման փորձին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտական թիմերով հանդիպումները դարձնել պարբերական՝ քննարկելով և մշակելով ճանապարհների սպասարկման մեթոդների արդիականացմանն առնչվող լուծումներ։