Մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ դիտարկեց սուբվենցիոն ծրագրերը

Մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ դիտարկեց սուբվենցիոն ծրագրերը
Հոկտեմբերի 25-ին Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ դիտարկեցի ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերով Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ եւ Զոլաքար գյուղերում կատարվող աշխատանքների ընթացքը։
Արծվանիստում դիտարկեցի 16-րդ փողոցի ասֆալտապատման, Ծովինարում՝ մանկապարտեզի խաղահրապարակի եւ սեպտիկ հորի, լուսավորության ցանցի, ոռոգման համակարգերի կառուցման, մշակույթի տան հիմնանորոգման, ներհամայնքային փողոցների ասֆալտապապտման, Վարդենիկում՝ մի շարք փողոցների գազաֆիկացման, 11-րդ փողոցի ասֆալտապատման, մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման, ներհամայնքային փողոցների սալարկման, Զոլաքարում՝ խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման եւ մանկապարտեզի նորակառույց շենքի ավարտական փուլի աշխատանքները։
Այցի ընթացքում զրուցեցի շինարարների, գյուղերի վարչական ղեկավարների եւ բնակիչների հետ, ծանոթացա շինարարության ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, նկատված թերությունների շուրջ եղան դիտողություններ եւ առտաջարկություններ ու հանձնարարեցի՝ սեղմ ժամկետներում շտկել բոլոր թերությունները։
Ծովինար և Զոլաքար գյուղերի մանկապարտեզների համար ձոռք բերված գույքը առաջարկեցի հետ վերադարձնել եւ փոխարենը ձեռք բերել որակապես ավելի լավը։
Աշխատանքներն ընթանում են բավականին հուսադրող տեմպերով, սահմանված ժամկենտների մեջ, դիտարկման արդյունքները գոհացուցիչ են, եւ կան բավարար նախադրյալներ, որ բոլոր դիտարկված ծրագրերն ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ։ Մենք նախորդ տարվա համեմատ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գրեթե կրկապատկել ենք շինարական աշխատանքների ծավալները եւ այս պահի դրությամբ ունենք 230 շինհրապարակ, որտեղ ընթանում են ոռոգման եւ խմելու ջրատարների, լուսավորության ցանցի, մանկապարտեզների, մշակույթի տների, գազատարների կառուցման, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Շինարարական եռուզեռը նկատելի է Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերում, մարզի մյուս համայնքներում։ Այս պահին աշխատանքներ ենք տանում՝ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերը կազմելու եւ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու ուղղությամբ եւ անում հնարավորը, որ եկող տարում բազմապատկենք շինարարության ծավալները՝ հիմնովին կարգավորելով բնակչության առջեւ տասնամյակներով ծառացած հիմնախնիրները, կառուցելով ու շենացնելով մեր հայրենիքը։
Հետևողական լինելով կառավարություն որդեգրած տարածքային համաչափ զարգացման սկզբունքին՝ աշխատանքների ընթացքը գտնվում է անձամբ իմ ուշադրության ներքո։ Այցերը շինհրապարակներ կլինեն շարունակական։