Սկսվել են Արարատ-Երասխ համայնքի գազատար ցանցի կառուցման նախագծի տեխնիկական իրականացման աշխատանքները

ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով՝ Արարատ համայնքի Սուրենավան, Արմաշ, Երասխավան բնակավայրերում կառուցվում է
Ավելի քան 17 կմ երկարությամբ գազատարը, որի ծրագրի արժեքը կազմում է 334.200 000 ՀՀ դրամ ։ Համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով:


Գազատարի կառուցումը տարիներ շարունակ շատ մեծ երազանք է եղել Արարատ համայնքի նշված բնակավայրերի բնակիչների համար։ Մոտ ապագայում այս ծրագրին զուգահեռ՝ համայնք բերված մնացած ծրագրերի իրագործման արդյունքում կունենանք ավելի բարեկարգ համայնք և անհոգ քաղաքացիներ։