Ֆիննախը կանխատեսում է տվել տնտեսական ակտիվության եւ պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշների վերաբերյալ

Ֆիննախը կանխատեսում է տվել տնտեսական ակտիվության եւ պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշների վերաբերյալ

Դրամի արժեւորումը եւ տնտեսական ակտիվությունը դրական են ազդել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության վրա, որը մինչեւ տարեվերջ 50 տոկոս կկազմի: Այս Այս մասին հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ տարեկան տնտեսական ցուցանիշները ամեն երեք ամիսը մեկ վերանայվել են։

«Երբ սկսեցինք 2022 թվականի բյուջեի քննարկումը, այն ժամանակ ասում էինք, որ 2021 թվականին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 60,3 տոկոս։ Նաեւ ասում էինք 2022 թվականի ավարտին այս ցուցանիշը 60,2 տոկոսի հասցնելու նպատակի մասին։

Պարտքի կրճատումը դիտվում էր որպես միջնաժամկետ նպատակ, բայց մենք չէինք կարող ակնկալել, որ մեկ տարում նման առաջընթաց կարձանագրվի։

Նախ՝ տնտեսական ակտիվությունը էականորեն տարբերվում է նրանից, ինչ մենք հիմք ենք ընդունել կառավարության միջնաժամկետ ծրագրի համար։ 9 ամսվա համարայդ ցուցանիշը կազմում է 14,1 տոկոս։ Մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը մոտ կլինի այդ թվին։ Սա նշանակում է, որ եթե ամեն ինչ մնար անփոփոխ, եւ հաշվի առնելով պարտքի ծավալը, որը նախատեսվում էր ներգրավել տարեկան ծրագրով, ապա կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կրճատվի մինչեւ 60 տոկոսից էլ պակաս ցուցանիշ:

Երկրորդ՝ ֆիքսվել է դրամի արժեւորումը։ Պարտքի մեծ մասը բաժին է ընկնում արտարժույթին, եւ եթե տարեսկզբին այդ ցուցանիշը կազմում էր 70 տոկոս, ապա այժմ, ըստ վերանայված տվյալների, այն կազմում է 65 տոկոս կամ պակաս»,- նշեց նախարարը։

Նախարարը ռիսկեր չի տեսնում՝ պարզաբանելով, որ միջնաժամկետ հեռանկարում բոլոր հանգամանքները կանխատեսվում են։

«Մենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ենք հատկացնում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում։ Կարծում ենք, որ այս միջոցառումը պետք է օրենսդրական կարգավորում ունենա»,- հավելեց Խաչատրյանը։

Աղբյուրը՝   news.am