Ռուսական նավթի վրա դրված եվրոպական էմբարգոն խորացնում է անորոշությունը նավթի համաշխարհային շուկայում

Ռուսական նավթի վրա դրված եվրոպական էմբարգոն խորացնում է անորոշությունը նավթի համաշխարհային շուկայում

Ռուսական նավթի եւ նավթամթերքների վրա դրված եվրոպական էմբարգոն խորացնում է անորոշությունը նավթի համաշխարհային շուկայում։ Այս մասին հայտարարել է Saudi Aramco-ի գլխավոր տնօրեն Ամին Նասերը։

Նրա խոսքով՝ տեղի է ունենում շուկայի վերակառուցում Ռուսաստանի առաջարկած զեղչերով։

«Ռուսները ճիշտ զեղչերով կարող են իրենց նավթը տեղակայել տարբեր շուկաներում»,- ասել է Նասերը՝ ավելացնելով, որ այլ արտադրողների հում նավթն այդ ընթացքում վերուղղորդվում է. Ասիայի համար նախատեսված նավթն ուղարկվում է Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա եւ այլ տեղեր։

Անցած ամիս «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել էին սահմանափակել ռուսական նավթի վաճառքը մինչեւ դեկտեմբերի 5-ը՝ հարկադիր ցածր գնով, բայց բախվել էին համաշխարհային նավթային ճյուղի հիմնական խաղացողների մտավախություններին։

Նասերը, ելույթ ունենալով Էր Ռիյադում ընթացող Future Investment Initiative (FII) համաժողովում, այն բանից հետո, երբ հայտարարվել էր  1,5 մլրդ դոլարի չափով կայուն զարգացման ֆոնդի ստեղծման մասին (էներգետիկ անցման կայուն եւ ներառական աջակցման համար), ասել է, որ վառելիքի հանածո տեսակներից էներգիայի նոր ձեւերի անցման պլանը սխալ էր։

«Եթե դուք նայեք ածխին, ապա 8 միլիարդ տոննան ամենաբարձր ցուցանիշն է 2013-ից ի վեր։ Ածխի արժեքը նավթային մեկ բարել համարժեքի դիմաց կազմում է 60-80 դոլար, ուստի, մենք հիմնականում անցնում ենք ածխի»,- նշել է նա։

Նասերը նշել է, որ երկնագույն ջրածնի շուկան «մեծանում» է, բայց առայժմ մոտ 200-300 դոլար արժե։ «Շուկան, որը սահմանվել է, հիմնականում գտնվում է Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում»,- ասել է նա։ «Եվրոպայում եւ աշխարհի այլ մասերում իրավիճակը թափ է հավաքում, բայց դրա համար ժամանակ կպահանջվի, որովհետեւ բոլորը նայում են տեխնոլոգիաների եւ ծախսերի նվազման ուղղությամբ»։

Աղբյուրը՝   news.am