Գլոբալ տաքացումը կավելանա մինչեւ 2,1-2,9 աստիճան Ցելսիուս

Երկրները դեռ հեռու են նրանից, որ գլոբալ տաքացումը վտանգավոր շեմից ցածր սահմանփակեն: ՄԱԿ-ը հայտնել է, որ գլոբալ տաքացումը կաճի մինչեւ 2,1-2,9 աստիճան Ցելսիուս՝ հիմնվելով գլոբալ կլիմայական ներկայիս պարտավորությունների վրա, ինչը շատ ավելի բարձր է 1,5 աստիճանից, որից ցածր են երկրները փորձում պահել տաքացումը:
Ըստ ՄԱԿ-ի, ավելին պետք է արվի մոլորակները տաքացնող հանածո վառելիքներից հրաժարվելու համար, որոնք բարձրացնում են գլոբալ ջերմաստիճանը եւ առաջացնում են ավելի ինտենսիվ էքստրեմալ եղանակային երեւույթներ:
Համաշխարհային միջին ջերմաստիճանն արդեն բարձրացել է մոտ 1,2 աստիճանով։
ՄԱԿ-ի զեկույցը պատրաստվել է նոյեմբերյան կլիմայական COP27 գագաթաժողովի համար: Փորձագետներն ասում են, որ ՄԱԿ-ի վերջին տվյալները ցույց են տալիս, որ երկրները պետք է ավելի հավակնոտ լինեն կլիմայի վերաբերյալ իրենց պարտավորություններում:
Lancet հրատարակության համաձայն՝ ամբողջ աշխարհում մարդկանց առողջությունը գտնվում է «հանածո վառելիքից մշտական կախվածության մեջ»։ Բայց չնայած առողջական վտանգներին, կառավարությունները եւ ընկերությունները «շարունակում են առաջնահերթությունը տալ հանածո վառելիքին՝ ի վնաս մարդկանց առողջության»։
Նշվում է, որ հանածո վառելիքից ստացվող էներգիայի շարունակական օգտագործումը «աշխարհին կտանի դեպի ավելի տաք ապագա՝ առողջության համար աղետալի հետեւանքներով»:
2020 թվականին ծայրահեղ շոգի ալիքը հանգեցրել է նրան, որ պարենային անվտանգությունից 98 միլիոնով ավելի շատ մարդ է տուժել, քան ամեն տարի 1981-2010 թվականներին:
Իսկ 2017-2021 թվականներին շոգից մահացությունը 68 տոկոսով ավելի է եղել, քան 2000-2014 թվականներին։
Աղբյուրը՝ news.am