Ինֆլյացիայի նվազեցման մասին ԱՄՆ օրենքը սպառնում է Եվրոպայի արդյունաբերական բազային

Ինֆլյացիայի նվազեցման մասին ԱՄՆ օրենքը սպառնում է Եվրոպայի արդյունաբերական բազային

Ինֆլյացիայի նվազեցման մասին ԱՄՆ օրենքը եւ էներգակիրների գների աճը սպառնում են Եվրոպայի արդյունաբերական բազային ,  նախազգուշացրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրեթ Վեսթագերը։

Օգոստոսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 430 միլիարդ դոլար արժողությամբ հակագնաճային օրինագիծ է ստորագրել, որը ներառում է որոշ ոլորտների, օրինակ՝ ավտոմոբիլային ոլորտը, պետական ​​օգնության միջոցները:

ԵՄ-ն հայտարարել է , որ նոր օրենսդրությունը, որը հարկային արտոնությունները պայմանավորում է ԱՄՆ-ում արտադրությամբ, վտանգում է եվրոպական ավտոմոբիլային ընկերություններին եւ նրանց, ովքեր  կանաչ տնտեսությունից ապրանքների լայն տեսականի են արտադրում։

Վեսթագերն ասել է, որ այս հարցը վճռորոշ նշանակություն ունի ԵՄ-ի համար։ «Մենք սա շատ կարեւոր խնդիր ենք համարում։ Էներգետիկ ճգնաժամի այս համակցությունը եւ ինֆլյացիայի նվազեցման մասին օրենքը վտանգում են  Եվրոպայի արդյունաբերական բազայի մի մասը»,-ասել է նա։ 

Նա ընդգծել է ԱՄՆ կառավարության հետ լուծում գտնելու կարեւորությունը։

Աղբյուրը՝   news.am