Ford ընկերությունը հեռացել է Ռուսաստանից

Ford ընկերությունը հեռացել է Ռուսաստանից

Ամերիկյան Ford Motor կոնցեռնը հեռանում է Ռուսաստանից՝ վաճառելով իր մասնաբաժինը Sollers համատեղ ձեռնարկությունում։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։

Ford Motor Company-ն ավարտել է իր դուրս գալը Ռուսաստանում նախկինում կասեցված գործունեությունից՝ վաճառելով Sollers Ford համատեղ ձեռնարկության իր 49% բաժնեմասը:

Ընկերությունը հավելել է, որ Ford-ի բաժնետոմսերը համատեղ ձեռնարկությանը կփոխանցվեն անվանական արժեքով, սակայն ավտոարտադրողն իրավունք է վերապահում հետ գնել արժեթղթերը հինգ տարվա ընթացքում, եթե աշխարհում իրավիճակը փոխվի։

Աղբյուրը՝   tert.am