Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի հաջորդ կանգառը եղել է Վանաձորում գործող «Չինվան» ընկերություն և Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի  հաջորդ կանգառը եղել է Վանաձորում գործող «Չինվան» ընկերություն և Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի և մարզպետարանի պաշտոնյաների հետ դեսպանն այցելել է «Չինվան» ընկերություն։ Հյուրերին ներկայացվել է, որ «Չինվան» ՍՊԸ-ն ստեղծվել է 2001 թ. Վանաձորում:
Ընկերությունը գործունեության սկզբում Չինաստանից ներկրել է գյուղատնտեսական մինի-տրակտորներ և նրանց կցորդիչ սարքավորումներ ու մատակարարել է հանրապետության գյուղատնտեսությանը: Ներկայում զբաղվում է տարբեր հզորության գյուղատնտեսական մինի-տրակտորների հավաքմամբ, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ, գյուղսարքավորումների շահագործմամբ: Այժմ համագործակցում են չինական երկու խոշոր ընկերությունների հետ։
Ընկերության սեփականատերը նշել է, որ հանրապետությունում հատկապես մեծ է տրակտորների պահանջարկը, մինչ այժմ վաճառել են շուրջ 1500 տրակտոր։ «Չինվան» ՍՊԸ-ն ունի սեփական արտադրական մեծ հզորություններ, ապահովված է բոլոր տիպի մեքենասարքավորումներով:
Պաշտոնատար այրերը այցելել են նաև Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ նրանց ներկայացվել է մեծն Թումանյանի կյանքն ու ստեղծագործական ուղին: