Կյանքից հեռացել է Գայանե Փայտյանը

Մահացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավարուհի Գայանե Փայտյանը։
Նա ծնվել է 1974թ. հունիսի 30-ին։
1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2017թ. հիմնադրել էր «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարը։ 2008թ. հիմնադրել և ղեկավարում էր հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Փայտյանը առողջական խնդիրներ ուներ։
Աղբյուրը՝ shabat.am