Հայաստանը եւ Ռուսաստանը քննարկել են ֆինանսավարկային հետագա համագործակցության հեռանկարները

Հայաստանը եւ Ռուսաստանը քննարկել են ֆինանսավարկային հետագա համագործակցության հեռանկարները

ՌԴ ֆինանսների նախարարության պատվիրակությունը՝ ֆինանսների փոխնախարար Թիմուր Մաքսիմովի գլխավորությամբ, այցելել է Հայաստան։

«Այցի ընթացքում տեղի է ունեցել Թիմուր Մաքսիմովի հանդիպումը ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Կողմերը քննարկել են ֆինանսավարկային հետագա համագործակցության հեռանկարները, նախարարությունների միջեւ 2020-2022թթ. երկկողմ համագործակցության ծրագրի իրականացման նախնական արդյունքները, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային ֆինանսական ինստիտուտների շրջանակում»,- նշվել է ՌԴ ֆինանսների նախարարության հաղորդագրությունում։

Ինչպես նշել է ՌԴ ֆինանսների փոխնախարարը, Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությանն սպասվում է զարգացման նոր փուլ։ «Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ֆինանսների նախարարությունների մակարդակով քննարկել համագործակցության բավական հավակնոտ ծրագրեր։ Հույս ունենք, որ այս հանդիպումը եւ հետագա համատեղ քայլերը թույլ կտան հասնել ավելի նշանակալի արդյունքների»,- ասել է Մաքսիմովը։

Աղբյուրը՝    news.am