Վարդգես Սամսոնյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանին և ՌԴ Տվեր քաղաքի «ԱՐԱՐԱՏ» հայկական ազգամշակութային ինքնավարության ՀԿ նախագահ Ելենա Գևորգյանին

Վարդգես Սամսոնյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանին և ՌԴ Տվեր քաղաքի «ԱՐԱՐԱՏ» հայկական ազգամշակութային ինքնավարության ՀԿ նախագահ Ելենա Գևորգյանին
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանին և ՌԴ Տվեր քաղաքի «ԱՐԱՐԱՏ» հայկական ազգամշակութային ինքնավարության ՀԿ նախագահ Ելենա Գևորգյանին։
Համայնքի ղեկավարը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա կողմերը խոսել են տարբեր ոլորտներում այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերի, ընթացիք աշխատանքների մասին։ Համայնքի ղեկավարն այնուհետ անդրադարձել է Գյումրի և Տվեր քույր քաղաքների համագործակցությանը, դրա շրջանակներում մինչ այս իրականացված աշխատանքներին, առաջիկա անելիքներին։
Ի դեմս Գյումրի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Դավիթ Առուշանյանի և Տվերի քաղաքապետ Ալեքսեյ Օգոնկովի՝ ՌԴ Տվեր քաղաքում այս տարվա հուլիսին կնքվել էր քույր քաղաքների համաձայնագիր՝ կարևորելով բաց երկխոսության, գործընկերության և փոխշահավետ կապերի ընդլայնման, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման պայմանների ստեղծումը։
Կողմերը կարևորել էր նաև երկու քաղաքների համագործակցությունը սպորտի, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի և թեթև արդյունաբերության ոլորտներում, միաժամանակ առանձնացվել էր Գյումրու ունեցած ներուժն այդ ոլորտներում։