Ամերիաբանկի թվային տրանսֆորմացիայի շնորհիվ հարթակը դառնում է էկոհամակարգ

Ամերիաբանկի թվային տրանսֆորմացիայի շնորհիվ հարթակը դառնում է էկոհամակարգ

Ամերիաբանկը «Ամերիա Բիզնես» թվային հարթակում այսուհետ իր հաճախորդներին է առաջարկում նաև ԱՁ-ի օնլայն գրանցում:

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը կարևոր է համարում բանկի թվայնացման տրանսֆորմացիան, արդեն գրանցված արդյունքներն ու հեռանկարները:

«Մենք՝ որպես ֆինանսական կառույց չենք մտածում՝ ԱՁ-ին ու ՍՊԸ-ին այսօր ինչ ֆինանսական գործիք տալ. մեծ մասամբ դրանք թվային լուծումներով կան: Մենք մտածում ենք՝ որն է ԱՁ-ի կյանքի ցիկլը, ինչպես է ԱՁ-ն մտածում, ինչ քայլերով է աճելու դեպի ՍՊԸ, ՍՊԸ-ն դեպի ուր է զարգանալու և այդպես շարունակ: Մենք հաշվի ենք առնում՝ ինչ է պետք բիզնեսին ու ըստ այդմ՝ ոչ թե ստեղծում ծառայություն, այլ ինտեգրում արդեն գործող ու տվյալ ծառայությունը մատուցող ընկերություններին: Օրինակ, ես չեմ կարծում, թե մենք հաշվապահական ծառայություն 0-ից ներդնենք, բայց ավելի հեշտ է շուկայում գործող հաշվապահական ընկերությանը ինտեգրել մեր հարթակ: Այսպիսով հարթակը դառնում է էկոհամակարգ, որտեղ կան պետական, ֆինանսական և ոչ ֆինանսական սերվիսներ», – նկատում է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ զարգացող թվային միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Աղբյուրը՝   b24.am