ԶԿ-ի ներկայացուցիչներն այցելեցին Ջերմուկ, հանդիպում ունեցան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի հետ

ԶԿ-ի ներկայացուցիչներն այցելեցին Ջերմուկ, հանդիպում ունեցան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի հետ
Վերջինս  ներկայացրեց իրավիճակը` նշելով, որ  քաղաքն ապրում է բնականոն կյանքով:
Շրջայցի ընթացքում Կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացան զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված  շինարարական աշխատանքներին: 
ԶԿ կողմից կարևորվեց զբոսաշրջային կյանքի աշխուժացումը քաղաքում և համատեղ քայլերի ձեռնարկումը դրան հասնելու նպատակով:
Այցի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Ջերմուկի հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչների հետ: 
Կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշեց, որ Ջերմուկը շարունակում է մնալ գերակա ուղղություն ինչպես ներքին, այնպես էլ ներգնա զբոսաշրջության համար և Կոմիտեն կշարունակի հետևողական քայլեր ձեռնարկել քաղաքում զբոսաշրջային հոսքերի ակտիվացման նպատակով: