Մեկնարկել է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագիրը

Մեկնարկել է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն»  4-ամյա ծրագիրը
Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում Յակոբեան բնապահպանական կենտրոնը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ մեկնարկել են «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը։
Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրել է ծրագրի երեք հիմնական նպատակները, որոնք են՝ տրամադրել աջակցություն Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ներդնելու Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ ՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա, տրամադրել աջակցություն ՏԿԵ նախարարությանը՝ Սևան քաղաքում և այլ պիլոտային համայնքներում ներդնելու սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգ և աջակցել ոլորտում կարողությունների զարգացմանը և ընդլայնմանը։
 Ըստ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի սա յուրահատուկ համագործակցություն է երկու երկրների և բուհի միջև՝ ի նպաստ երկրի կարևորագույն խնդիրներից մեկի լուծմանը.
«Թափոնների կառավարումն ըստ էության բնապահպանական օրակարգի և շրջանաձև տնտեսության կարևորագույն մասերից է, որն ամփոփում է կանաչ օրակարգի շրջանակը»։
 Թափոնների կառավարման քաղաքականության կարևորությանն անդրադառնալով՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շեշտադրել է «մեջբերման տեքստ»։
«Ծրագրի կողմից մշակվող գործիքները և մոտեցումները կօգնեն կառավարությանը կատարել իր պարտավորությունները և առաջ տանել կանաչ տնտեսության օրակարգը», - հավելել է Հարություն Ալպետյանը։