Արտաշատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ոռոգման ցանցի կառուցման և փողոցների գազաֆիկացման աշխատանքները

Արտաշատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ոռոգման ցանցի կառուցման և փողոցների գազաֆիկացման աշխատանքները
Պետություն-համայնք համագործակցությամբ՝ Արտաշատ համայնքում մեկնարկել են 2022 թ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ոռոգման ցանցի համակարգի կառուցման և փողոցների գազաֆիկացման աշխատանքները:
Միայն այս տարվա ծրագրով թվով 20 գյուղական բնակավայրերում կկառուցվեն ոռոգման ցանցեր, իսկ 2 բնակավայրում նաև խորքային հորեր, 1 բնակավայրում նաև՝ պոմպակայան:
Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 402 մլն 285 հազար ՀՀ դրամ է, որից 40%-ը հատկացնում է համայնքը, 60%-ը պետությունը:
Աշխատանքներն այժմ ընթանում են Դեղձուտ, Բերքանուշ, Այգեպատ, Վարդաշեն, Այգեզարդ բնակավայրերում:
Պետություն-համայնք համագործակցությամբ 113 մլն 40 հազար ՀՀ դրամ արժողությամբ գազաֆիկացման աշխատանքներ են նախատեսված 5 գյուղական բնակավայրերում և Արտաշատ քաղաքային համայնքի մի շարք փողոցներում:
Ծրագրի արժեքի 55%-ը հատկացնում է համայնքը, 45%-ը՝ պետությունը: