Հայաստանի գյուղերի ավելի քան 30 տոկոսը զրկված է բնական գազից

Հայաստանի գյուղերի ավելի քան 30 տոկոսը զրկված է բնական գազից

2021թ. բնական գազ են ստացել Հանրապետության քաղաքային բնակավայրերի 93.9%-ը, գյուղական բնակավայրերի` 67.1%-ը: Ընդ որում, մինչ վերագործարկման աշխատանքները սկսելը բնական գազով գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի և Դաստակերտ քաղաքները։ Նման տվյալներ է հրապարակել Վիճակագրական կոմիտեն։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 1997թ. սեպտեմբերից մինչև 2022թ. հունվարի 1-ը բնական գազով գազաֆիկացվել է 737 181 բնակարան և բնակելի տուն: 
Անցած տարվա ամփոփած տվյալների համաձայն, գազաֆիկացված բնակարնների ու տների 40 տոկոսից ավելին բաժին է ընկնում Երևանին, 9.6 տոկոսը՝ Կոտայքին, 9.1 տոկոսը՝ Լոռիին։

Աղբյուրը՝   panorama.am