Ռուսաստանում նվազել է տնտեսական ակտիվությունը. ՌԴ ԿԲ-ի ղեկավար

Ռուսաստանում նվազել է տնտեսական ակտիվությունը. ՌԴ ԿԲ-ի ղեկավար

Տնտեսական ակտիվությունը Ռուսաստանում սեպտեմբերին սկսել է նվազել ամռան ամիսներին կայունանալուց հետո, այդ թվում՝ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացման պատճառով:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:

«Ըստ օպերատիվ տվյալների, ամռան ամիսներին տնտեսական ակտիվության կայունանալուց հետո սեպտեմբերին այն կրկին սկսել է նվազել: Պատճառներից կարելի է համարել սպառողական պահանջարկի թուլացումը, ինչպես նաեւ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացումը»,-հայտնել է ԿԲ-ի ղեկավարը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝   168.am