Հիմնանորոգվել է Մ-4 միջպետական ճանապարհից Ճամբարակ տանող ավտոճանապարհի որոշ հատվածը

Հիմնանորոգվել է Մ-4 միջպետական ճանապարհից Ճամբարակ տանող ավտոճանապարհի որոշ հատվածը

Հիմնանորոգվել է Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ11+000 հատվածը։ 

11կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է Մ-4 միջպետական ճանապարհից՝ անցնելով Տավուշի և Գեղարքունիքի մարզերով։

 Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել են ճանապարհային պատվածքը, այդ հատվածում առկա 4 կամուրջները, բնակավայրերի տարածքներում կառուցվել են մայթեր, վերանորոգվել են հենապատեր, իրականացվել է գաբիոնային շարվածք, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով և այլն։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացրել է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն։   Ֆինանսավորում՝ ՀՀ պետական բյուջե։