Վրաստանում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել

Վրաստանում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել

Վրաստանի տնտեսությունը 2022 թվականի ինն ամսվա ընթացքում աճել է 10,2 տոկոսով, ինչն աննախադեպ ցուցանիշ է ողջ Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով կառավարության նիստում:

«Ես ցանկանում եմ նշել տնտեսական աճը: Ինչպես ձեզ հայտնի է, ընթացիկ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ լարվածության ֆոնին մենք պահպանում ենք բարձր տնտեսական աճը: Ինն ամսվա ընթացքում Վրաստանում գրանցվել է 10,2 տոկոս տնտեսական աճ: Դա աննախադեպ է ամբողջ Եվրոպայում»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:

Երկրի արտահանումն աճել է 40 տոկոսով, եւ 9 ամսվա ընթացքում աճը կազմել է 37,4 տոկոս: Իսկ արտահանումից եկամուտները կազմել են 4 միլիարդ դոլար:

«Զբոսաշրջությունը վերականգնվում է արագ տեմպերով: Եթե մենք համեմատենք 2019 թվականը, ապա այս տարի զբոսաշրջությունը վերականգնվել է 97,5 տոկոսով: Դրանից եկամուտները կազմել են 2,5 մլրդ ԱՄՆ-ի դոլար»,-ասել է վարչապետը: Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, նման բարձր տնտեսական աճը կպահպանվի մինչեւ տարեվերջ, եւ տարվա վերջին սպասվում է երկնիշ տնտեսական աճ:

Աղբյուրը՝   b24.am