Ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ՝ սահմանապահ Չինարիու

Ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ՝ սահմանապահ Չինարիու

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում սահմանապահ Չինարիում մեկնարկել են  բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքները:

Աշխատանքներն  իրականացվում են ՀՀ կառավարության և «Հ.  Հովնանյան»  ընտանեկան հիմնադրամի համագործակցությամբ:

Ծրագրի արժեքը 90. 522. 000 ՀՀ դրամ է, որից Կառավարության ներդրումը  կազմում է 63 365 400 ՀՀ դրամ(70%),  «Հ.  Հովնանյան»  ընտանեկան հիմնադրամի ներդրումը՝ 27 156 600 ՀՀ դրամ (30%):

Չինարիի ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքների մասին մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: