Ռուսաստանը դադարեցնում է նավերի տեղաշարժը հացահատիկային միջանցքով

Ռուսաստանը դադարեցնում է նավերի տեղաշարժը հացահատիկային միջանցքով

Ռուսաստանը դադարեցնում է նավերի տեղաշարժը «Սեւծովյան նախաձեռնության» կողմից սահմանված անվտանգության միջանցքով, քանի դեռ չի պարզվել Ուկրաինայի կողմից Սեւաստոպոլում ռազմանավերի եւ քաղաքացիական նավերի դեմ իրականացված ահաբեկչական գործողության շուրջ իրավիճակը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Քանի դեռ Սեւաստոպոլ քաղաքում հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի կողմից իրականացված ահաբեկչական գործողության շուրջ իրավիճակը չի պարզվել, Սեւծովյան նախաձեռնության կողմից սահմանված անվտանգության միջանցքով երթեւեկությունը դադարեցված է»,- հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Անվտանգության միջանցքով նավերի տեղաշարժն անընդունելի է, քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը եւ Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարությունը այն օգտագործում են Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ Ռուսաստանը դուրս չի գալիս «Սեւծովյան նախաձեռնությունից», այլ կասեցնում է համաձայնագրի գործողությունը։

Աղբյուրը՝   news.am