Արթուր Ճաղարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լույոյին

Արթուր Ճաղարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լույոյին
Այսօր Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լույոյին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հրանտ Ներսեսյանը։
Համայնքապետը ներկայացրեց քաղաքի նկարագիրը, համայնքի մշակութային և տնտեսական հնարավորությունները։
Դեսպանն իր հերթին կարևորեց 2 երկրի միջև առկա բարեկամական կապերը և պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել այն ամրապնդելու համար։ Հանդիպման ավարտին համայնքապետը հուշանվերներ հանձնեց դեսպանին և շնորհակալություն հայտնեց այցի համար։