Սկսվել է Արարատ քաղաքի Սալակիթներ փողոցի ասֆալտապատման աշխատանքը

Սկսվել է Արարատ քաղաքի Սալակիթներ փողոցի ասֆալտապատման աշխատանքը
Աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ՝ սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի արժեքը կազմում է 88 118 700 ՀՀ դրամ ։ Ասֆալտապատման ծավալն ընդգրկում է 4900 քառակուսի մետր մակերես:
Աշխատանքներն իրականացնում է Արարատ Ճանշին ՍՊԸ ընկերությունը, որը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարվա ավարտը։
Այս տարի նախատեսված ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ համայնքում իրականացվում են նաև նոր խմելու և ոռոգման ջրագծերի, կոյուղագծերի կառուցման, ասֆալտապատման և այլ բարեկարգման աշխատանքներ։
Համայնքում բավականին շատ են անմխիթար, բարեկարգման կարիք ունեցող փողոցները, որոնք նույնպես ընդգրկված են առաջիկայում իրականացվող շինարարական ծրագրերում։