2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 225,436 դրամ

2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 225,436 դրամ։
2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 13.4% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.5%-ով և կազմել 180,099 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 16.2%-ով և կազմել 245,305 դրամ։
Աղբյուրը՝ b24.am