Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) կատարած հատուցումների վերաբերյալ հաշվետվություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) կատարած հատուցումների վերաբերյալ հաշվետվություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հոկտեմբերի 13-31-ը նոր հատուցումներ է տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 93-ը՝ ս․թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։

 Այսպիսով, նոյեմբերի 2-ի  դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 4,957 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 67․4 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։ ԶԱՀ շահառուների ցանկին կարող Եք ծանոթանալ կայքում՝ www.1000plus.am/hy/compensation։

ԶԱՀ-ի մասին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շահույթ չհետապնդող, հատուկ օրենսդրությամբ կարգավորվող հիմնադրամ է, որը հիմնադրվել է 2017թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին կայուն, արդար ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով: ԶԱՀ-ը կառավարվում է անկախ, արհեստավարժ և բարձրհեղինակություն վայելող Հոգաբարձուների խորհրդի կողմից։

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 80․3 միլիարդ ՀՀ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ մինչ օրս մոտ 11․8 միլիարդ ՀՀ դրամ, որոնք ստացվում են աշխարհասփյուռ հայությունից, ինչպես նաև ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամուտից` շուրջ 8․7 միլիարդ ՀՀ դրամ։

Միասին՝ զինվորի կողքին