«Euromoney» 2022. HSBC Հայաստանը` կորպորատիվ ծառայությունների ոլորտում «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»

«Euromoney» 2022. HSBC Հայաստանը` կորպորատիվ ծառայությունների ոլորտում «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»

Ըստ  «Euromoney» hեղինակավոր ամսագրի 2022 թ․ հարցման` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվել է կորպորատիվ ծառայությունների ոլորտում «Շուկայի առաջատար բանկ»: Բանկն այս տարի արժանացել է նաև ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:

Հանդիսանալով ոլորտի առաջատար պարբերական` «Euromoney»- ն ողջ աշխարհում իրականացնում է ամենամյա հարցումեր ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների շրջանում: Վերջիններս, գնահատելով իրենց հետ համագործակցող ֆինանսական հաստատությունները, ինչպես նաև նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը, որոշիչ դեր են ունենում հարցման արդյունքների վրա:

Բանկի կորպորատիվ ծառայությունների զարգացման և կառավարման վարչության ղեկավար Միքայել Պետրոսյանը նշում է․ «Այս մրցանակները արտացոլում են հաճախորդների գոհունակությունը մեր մատուցած ծառայություններից, ինչը մեծագույն ձեռքբերում է: Հարցման արդյունքները վկայում են, որ HSBC Հայաստանի որդեգրած թվայնացման և ծառայությունների պարզեցման ռազմավարությունը վստահության է արժանանում հաճախորդների շրջանում: Դա մեզ քաջալերում է շարունակել մեր սկսած ճանապարհը»: 

Պարոն Պետրոսյանը վստահեցրեց, որ Բանկը շարունակելու է անել առավելագույնն իր ամենախստապահանջ հաճախորդների կարիքները բավարարելու և նրանց ճանապարհը դեպի առաջընթաց ուղղորդելու նպատակով:

Նշենք, որ այս ցուցանիշներին զուգահեռ HSBC Խումբը ևս «Euromoney» պարբերականի կողմից արժանացել է մրցանակի` ճանաչվելով կորպորատիվ ծառայությունների ոլորտում «Շուկայի առաջատար» աշխարհում: