Ռուսաստանը վերադառնում է հացահատիկային գործարքին՝ երաշխիքներ ստանալով Ուկրաինայից

Ռուսաստանը վերադառնում է հացահատիկային գործարքին՝ երաշխիքներ ստանալով Ուկրաինայից

Ռուսաստանը վերադառնում Է հացահատիկային գործարքին մասնակցությանը՝ Ուկրաինայից ստանալով գրավոր երաշխիքներ Մոսկվայի դեմ մարտական գործողություններ վարելու համար հացահատիկային միջանցքը չօգտագործելու մասին, նոյեմբերի 2-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում:

Դա տեղի Է ունեցել ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդության շնորհիվ:

«Հաջողվել Է ստանալ անհրաժեշտ գրավոր երաշխիքներ Ուկրաինայի կողմից ՌԴ-ի դեմ մարտական գործողություններ վարելու համար գյուղատնտեսական արտադրանքի արտահանման նպատակով որոշված հումանիտար միջանցքը եւ Ուկրաինայի նավահանգիստները չօգտագործելու մասին, որոնք Համատեղ համակարգող խորհուրդ են ուղարկվել 2022 թվականի նոյեմբերի 1-ին»,- նշել են պաշտպանության նախարարությունում:

«Ռուսաստանի Դաշնությունը կարծում Է, որ ստացված երաշխիքներն այս պահին բավարար են եւ վերսկսում Է համաձայնագրի իրականացումը»,- հայտարարել են գերատեսչությունում:

Աղբյուրը՝   armenpress.am