Goldman Sachs-ը Եվրոպայում բնական գազի՝ 30 տոկոսով անկում է կանխատեսում

Goldman Sachs-ը Եվրոպայում բնական գազի՝ 30 տոկոսով անկում է կանխատեսում

Goldman Sachs-ն առաջիկա ամիսներին Եվրոպայում բնական գազի՝ 30 տոկոսով անկում է կանխատեսում։

Եվրոպայում բնական գազի գների հիմնական ուղենիշ է համարվում Նիդեռլանդների մեխանիզմը (TTF):

Goldman Sachs-ն ակնկալում է, որ այս ուղենիշը կնվազի մինչեւ 85 եվրո մեկ մեգավատ/ժ-ի դիմաց 2023 թվականին առաջին եռամսյակում։

Գազի գների վերջին իջեցումը պայմանավորված է մի քանի գործոններով՝ Եվրոպայի գազային պաշարները հիմնական լցված են այս ձմեռային սեզոնի համար; այս աշնանը օդի ջերմաստիճանն ավելի մեղմ է եղել, քան ակնկալվում էր; եւ առկա է հեղուկացված բնական գազի ավելցուկ։

Չնայած առաջիկա ամիսներին գազի գնի իջեցման հետ կապված լավատեսությանը՝ եվրոպացի առաջնորդների վրա ուժեղ ճնշում է գործադրվում, որը նպատակ ունի ապահովել միջնաժամկետ հեռանկարում մատակարարումները։

«Հումքային ապրանքների մասով մեր թիմը կանխատեսում է առաջին եռամսյակում մինչեւ 85 եվրոյի չափով հետագա նվազեցում, ապա հաջորդ ամռանը կտրուկ աճ»,-նշում են Goldman Sachs-ի վերլուծաբանները։

Ակնկալվում է, որ բնական գազի գները կաճեն 2023 թվականի առաջին երեք ամիսներից հետո։

Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլն ասել է, որ հաջորդ տարի շուկայում կհայտնվի նոր ՀԲԳ-ի շատ քիչ քանակություն։ «Եթե Չինաստանի տնտեսությունը վերականգնվի, ապա հաջորդ տարի Չինաստան ՀԲԳ-ի ներմուծումը կարող է մեծանալ Եվրոպայի հետ միասին»,-ասել է նա։

Աղբյուրը՝   news.am