ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանին հաջողությամբ իրագործել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանին հաջողությամբ իրագործել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանին հաջողությամբ իրագործել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը, հզորացնել փոքր ու միջին բիզնեսի սեփականատերերին և առավել նպաստավոր դիրք ունենալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային քարտեզի վրա:
Դեսպան ՄըՔիի պատվիրակությունն այցելեց Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորներից մեկին՝ դիտարկելու ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Շուկայի կառավարման ծրագրային ապահովումը:
Էլեկտրաէներգիայի ազատականացված շուկան Հայաստանին թույլ կտա մեծացնել վերականգնվող էներգիայի օգտագործումը և ստեղծել ներդրումների համար ավելի գրավիչ միջավայր։
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանին ամրապնդելու էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը՝ էներգիայի դիվերսիֆիկացման և էլեկտրաէներգիայի ազատ շուկայի միջոցով: