Թուրքիան նոյեմբերին կավարտի խողովակաշարի շինարարությունը Սեւ ծովում

Թուրքիան նոյեմբերին կավարտի խողովակաշարի շինարարությունը Սեւ ծովում

Այս տարվա նոյեմբերին Թուրքիան կավարտի խողովակաշարի շինարարությունը Սեւ ծովի գազի համակարգին միանալու համար, ասել է այդ երկրի նախագահ Թայիփ Էրդողանը։

«BOTAŞ-ը (թուրքական պետական ընկերություն) այս ամիս կավարտի ցամաքային խողովակաշարի անցկացումը՝ գազն ազգային համակարգին միացնելու համար»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։

Մինչ այդ Sabah թերթը գրել էր, որ Թուրքիան մոտ 10 մլրդ դոլար կներդնի Սեւ ծովի Սակարիա հանքավայրից 540 մլրդ խորանարդ մետր գազի արդյունահանման եւ տեղափոխման նախագծում։ Ըստ ծրագրերի՝ առաջին գազը հանքավայրից Թուրքիա կհասնի 2023թ.։ Գործարար Դոնմեզը տեղեկացրել է, որ Սեւ ծովում հայտնաբերված գազի արժեքը կազմում է 400 մլրդ դոլար։

Աղբյուրը՝   news.am