Հայաստանում կատարվել են 129.2 մլրդ դրամի օտարերկրյա ուղղակի ներդրումներ

Հայաստանում կատարվել են 129.2 մլրդ դրամի օտարերկրյա ուղղակի ներդրումներ

Հայաստանում նախորդ տարի կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 129,2 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտ 1/3-րդը՝  40,1 մլրդ դրամ:

Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«2021 թվականին Հայաստանի տնտեսական իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալները կազմել են 204,8 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32,4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդումները կազմել են 129,2 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտ 1/3-րդը՝ 40,1 մլրդ դրամ»,-ասաց Քերոբյանը:

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 41 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 47 մլրդ դրամ: Այսինքն՝ ոչ ԵԱՏՄ երկրներից զուտ հոսքը եղել է բացասականը:

Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 76,5 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել 57,5 մլրդ դրամը:

Իսկ ինչ վերաբերում է Եվրասիական զարգացման բանկի հետ Հայաստանի հարաբերություններին՝ Քերոբյանը նշեց, որ այս տարի բանկը բավական խոշոր մի քանի գործարքներ է կնքել Հայաստանում:

Աղբյուրը՝   armenpress.am