Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Մհեր Անանյանը

Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Մհեր Անանյանը

Հայաստանի բանկերի միության  խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը։ Այս պաշտոնում նա կփոխարինի «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին, ով միությունը նախագահել է 2021-2022 թվականներին:

Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամներն ու գործադիր տնօրենը շնորհակալություն են հայտնել Գևորգ Մաչանյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին մաղթել բեղմնավոր աշխատանք և հաջողություններ:

Նշենք, որ ՀԲՄ կանոնադրության համաձայն՝ միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով: