Մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները Կոմիտաս փողոցում

Ասֆալտապատման աշխատանքների մեկնարկին տեղում հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։
Կոմիտաս փողոցի հիմնանորոգումն իրականացվում է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով:
Ասֆալտապատման աշխատանքները ձգձգվում էին KFW ծրագրի շրջանակներում նոր ջրագծերի անցկացման/փորձարկման հետ կապված խնդիրների պատճառով։ Փողոցում ջրագծերի անցկացում/փորձարկումից հետո միայն հնարավոր է եղել իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ։ Կոմիտաս փողոց (Սողոման Թեհլերյան փողոցից մինչև օդանավակայանի բնակելի բանավանի վերջնամաս)՝ 1230 մ²: