ՀՀ-ն կմիանա ԵԱՏՄ–ի և Վիետնամի միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համաձայնագրին

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների և Վիետնամի միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համաձայնագրին։ Գործադիրը հավանություն է տվել համապատասխան որոշմանը։
Տեղեկատվության կանոնավոր փոխանակման գործընթացը կնպաստի ապրանքների մաքսային ձևակերպումների արագացմանը։
ԵԱՏՄ–Վիետնամ մաքսային համագործակցությունը մեկնարկել է 2018-ի հունիսի 28-ին Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև Բրյուսելում ստորագրված ազատ առևտրի համաձայնագրով, որը սկսել է գործել 2019թ․ դեկտեմբերի 19-ին:
Սկզբնական շրջանում այն վերաբերում էր կոնկրետ ապրանքներին, սակայն թարմացված տարբերակով այն կտարածվի բոլոր ապրանքների վրա:
Աղբյուրը՝ panarmenian.net