Գործադիրն այսօր 16.5 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտա «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ին

Գործադիրն այսօր 16.5 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտա «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ին

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում «Մուլտի տաբակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 16.5 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտա:

Ընկերության ներմուծելիք հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։

«Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 59 մլրդ դրամի ներդրում՝ հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 162.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 16․5 մլրդ դրամ։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»,-ասվում է հիմնավորման մեջ։

Աղբյուրը՝   panorama.am