Համայնքապետ Կառլեն Մկրտչյանը շրջայց է կատարել Արտաշատում ծանոթացել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերին

Համայնքապետ Կառլեն Մկրտչյանը  շրջայց է  կատարել Արտաշատում ծանոթացել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերին
Համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, պատասխանատուների հետ շրջայց է կատարել Արտաշատ քաղաքային և գյուղական բնակավայրերում, ծանոթացել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին։
Վերջիններս եղել են Արտաշատ քաղաքային և Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ, Վերին Արտաշատ, Դեղձուտ, Բաղրամյան, Դալար գյուղական բնակավայրերում:
Այգեպատ բնակավայրում ընթանում են ոռոգման ցանցի կառուցման՝ 1.209 կմ երկարությամբ, արժեքը՝ 47 մլն 345 հազար դրամ և գազաֆիկացման աշխատանքներ: Գազի գծի երկարությունը 900 գծամետր է, արժեքը՝ 12 մլն 745.190 ՀՀ դրամ:
Այգեզարդում ոռոգման ցանց է կառուցվում՝ 2.811 կմ երկարությամբ, 17 մլն 581.410 ՀՀ դրամ արժողությամբ և խորքային հոր՝ արժեքը՝ 31 մլն 558.610 ՀՀ դրամ:
Բաղրամյանում ընթանում են 2.358 կմ երկարությամբ և 10 մլն 254. 410 արժողությամբ ոռոգման ցանցի կառուցման և նորոգման աշխատանքներ:
Նշենք, որ ոռոգման համակարգի կառուցման և նորոգման աշխատանքների 40%-ը ֆինանսավորում է համայնքը, 60%-ը՝ Կառավարությունը:
Համայնք-պետություն համապատասխանաբար 55% և 45% համաֆինանսավորմամբ իրականացվում են գազաֆիկացման աշխատանքները:
Ներկաները եղել են Քաղցրաշեն, Նարեկ , Դեղձուտ, Դալար բնակավայրերում և հետևել ընթացող ասֆալտապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են պետություն 35%- համայնք 65% համաֆինանսավորմամբ:
Թվային արտահայտությամբ պատկերը հետևյալն է՝
✔Քաղցրաշենում՝ 673 գծամետր- 67 մլն 376.880 ՀՀ դրամ
✔Նարեկում՝ 573 գծամետր- 60մլն 953. 408 ՀՀ դրամ
✔Դեղձուտում՝ 1.173 կմ-99 մլն 479.150 ՀՀ դրամ
✔Դալարում՝1.27 կմ- 117 մլն 334.870 ՀՀ դրամ:
✔Արտաշատում համայնքի ղեկավարը եղավ Սամվել Հակոբյան փողոցում, որտեղ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ՝ 926 գծամետր ընդհանուր երկարությամբ:
Պարոն Մկրտչյանը հետևել է նաև Վերին Արտաշատի, Արտաշատի Արազի 1, 5, Խանջյան 17, Օգոստոսի 23-ի 21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներին:
 Նշենք, որ միայն 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով համայնքում ընթանում են թվով 21 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 491 մլն 800 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որից 35%-ը` համաֆինանսավորվում է պետության կողմից, 55%-ը` համայնքի կողմից, իսկ 10%-ը` համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների: