Ավարտվել է Քոլագիրի ճամբար տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը

Ավարտվել է Քոլագիրի ճամբար տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը
Տավուշի մարզով անցնող 1.7կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացրել է «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 281 մլն 800 հազար դրամ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջե։