Ուկրաինայում անջատվել են Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ․

Ուկրաինայում անջատվել են Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ․

Անբավարար ֆինանսավորման պատճառով հոկտեմբերի 24-ից Ուկրաինայում անջատվել են SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ։

 SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայում ընդհանուր առմամբ կա Starlink-ի շուրջ 25 հազար տերմինալ, որոնցից յուրաքանչյուրի սպասարկումը ամսական կազմում է 2500-4500 ԱՄՆ դոլար։

SpaceX-ը հոկտեմբերին դիմել էր Պենտագոնին՝ ասելով, որ Ուկրաինայում Starlink-ի գործունեության ֆինանսավորման նպատակով ծախսել է գրեթե 100 մլն ԱՄՆ դոլար և այլևս չի կարող դա անել։ Ընկերությունից խնդրել էին պաշտպանության դեպարտամենտից ստանձնել ֆինանսավորման մեծ մասը։ Այս լուրի հրապարակումից  օրեր անց, սակայն, Մասկը հայտարարել էր, որ իրենք կշարունակեն անվճար սպասարկել Ուկրաինային։

Թեմայից քաջատեղյակ աղբյուրը տեղեկացրել է, որ ֆինանսավորման բացակայության պատճառով հոկտեմբերի 24-ից 1300 տերմինալների կապն ընդհատվել է, ինչը «մեծ խնդիր է» դարձել Ուկրաինայի զինված ուժերի համար։

Աղբյուրը՝   armenpress.am