Տուգանքներ հողի վերին շերտի ապօրինի տեղափոխման համար

Տուգանքներ հողի վերին շերտի ապօրինի տեղափոխման համար
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական ստուգայցերի ընթացքում նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման 2 դեպք։
Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում տեսուչները ստուգման ենթարկելով քաղաքացիներ Գ.Ղ-ի և Գ.Մ-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները հայտնաբերել են 16խմ սևահող։
 Հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման համար իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության 100.000 ՀՀ դրամի չափով, նաև ներկայացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջ 160.000 ՀՀ դրամ։
 Սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքին։