Ուկրաինական նավահանգիստներից 10,1 մլն տոննա հացահատիկ է դուրս բերվել.Թուրքիայի գյուղատնտեսության նախարար

Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին հայտնել է, որ ուկրաինական նավահանգիստներից մթերային գործարքի շրջանակում երեքշաբթի օրվա տվյալներով դուրս է եկել 432 բեռնանավ, արտահանված հացահատիկի ծավալը կազմել է 10,1 մլն տոննա:
«Սա ասում եմ երեկվա ցուցանիշներով։ 432 նավ դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից, արտահանված հացահատիկի ծավալը կազմում է 10,1 մլն տոննա։ Առյուծի բաժինը՝ մոտ 60 տոկոս կամ վեց միլիոն տոննա, ստանում են եվրոպական երկրները։ Ասիայի երկրները ստանում են 21,4 տոկոս, ավելի քիչ՝ Աֆրիկայի երկրները»,-ասել է Քիրիշչին A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով ՝ Թուրքիան մտադիր է զբաղվել ռուսական հացահատիկի վերամշակմամբ, որը պարոն Պուտինը պատրաստ է անվճար տրամադրել կարիքավոր երկրներին։
Աղբյուրը՝ news.am