6 տնտեսվարողների արտադրանքը կվաճառվի ամերիկյան խոշորագույն TJ Maxx և HomeGoods խանութներում

6 տնտեսվարողների արտադրանքը կվաճառվի ամերիկյան խոշորագույն TJ Maxx և HomeGoods խանութներում

Հայաստանի 6 տնտեսվարողների արտադրանքը կվաճառվի ամերիկյան խոշորագույն TJ Maxx և HomeGoods խանութներում։ Այս մասին հայտնել է «Buy Armenian» համահիմնադիր Նշան Օդաբաշյանը՝ խոսելով դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալիք աննախադեպ «Ամանորի սպասումով» տոնավաճառի մասին։

«Ամանորի սպասումով» տոնավաճառը ևս մեծապես նպաստելու է հայ արտադրողների նոր շուկա մտնելուն ու տնտեսության աճին։ Արդեն հայտնի է, որ շուրջ 10 արտադրողներ Հայաստանից ներկա են գտնվելու դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալիք ցուցահանդես վաճառքին, որի կազմակերպիչներն են «Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամը։