Հայաստանի միջազգային պահուստներն աճել են 13,5 տոկոսով

Հայաստանի միջազգային պահուստներն աճել են 13,5 տոկոսով

Այս տարվա հոկտեմբերի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմում են 3 միլիարդ 633 մլն ԱՄՆ դոլար, որից 3 միլիարդ 614 միլիոն ԱՄՆ դոլարն արտարժույթով է։ Այս մասին տեղեկանում է Կենտրոնական բանկի (ԿԲ) հրապարակած տվյալներից։

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանի միջազգային պահուստներն աճել են 432 մլն ԱՄՆ դոլարով կամ 13,5%-ով։

Աղբյուրը՝   armenpress.am