Եգիպտոսում օտարերկրյա զբոսաշրջիկների համար Tax Free են գործարկել

Եգիպտոսում գործարկվել է Tax Free համակարգը օտարերկրյա զբոսաշրջիկների համար, հաղորդում է АТОР-ը։
Առայժմ ԱԱՀ-ն հնարավոր է վերադարձնել միայն մեկ օդանավակայանում՝ Շարմ էշ-Շեյխում ։
Ճանապարհորդներն իրենց գնումներից ավելացված արժեքի հարկը կստատան, եթե երկրում նրանց գտնվելու ժամկետը չի գերազանցույմ 3 ամիսը, իսկ ծախսերի գումարը կազմում է առնվազն 1500 եգիպտական ֆունտ։
Խանութում համակարգի գործելու մասին կտեղեկացնի կամ մուտքի վրա փակցված համապատասխան նշանը կամ դրամարկղում նշված հայտարարությունը։ ԱԱՀ-ն ստանալու համար օդանավակայանում հարկավոր է ներկայացնել անձնագիր, անդորրագիրը եւ գնված իրը։
Պաշտոնապես գնումներից ԱԱՀ ստանալու հնարավորությունը նախկինում եւս եղել է Եգիպտոսում, սակայն բարդ սխեմայի պատճառով օտարերկրացիները դրանից գրեթե չեն օգտվել։
Աղբյուրը՝ news.am