Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը
Փոխհատուցումը տրամադրվում է ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով` 6 ամիս ժամկետով:
Նշված ժամկետով աջակցության տրամադրման նպատակն է հնարավորություն տալ Հայաստանում փախստական ճանաչված անձանց 6 ամսվա ընթացքում սովորելու լեզուն, լուծելու իրենց զբաղվածության հարցերը՝ այդ ժամկետը լրանալուց հետո կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու նպատակով։
Յուրաքանչյուր դիմումատուին տրամադրվող փոխհատուցման չափը կազմում է ամսական 60,000 ՀՀ դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքին՝ անկախ ընտանքի անդամների թվից։