Յոթ մարզերի կապիտալ ծախսերի համար հատկացվել է 3,6 մլն դոլարից ավելի

Յոթ մարզերի կապիտալ ծախսերի համար հատկացվել է 3,6 մլն դոլարից ավելի

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում պետբյուջեից Տավուշի, Վայոց ձորի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արարատի, Սյունիքի մարզերին հատկացվել է 1,4 մլրդ դրամ (ավելի քան 3,6 մլն դոլար- խմբ.)։ Համապատասխան որոշումը նոյեմբերի 10-ին ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։

Միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, մասնավորապես՝ փողոցների, պուրակների, մանկական հրապարակների, բարեկարգմանը, մշակույթի տների, մանկապարտեզների շինարարությանն ու նորոգմանը, ջրմուղների անցկացմանն ու նորոգմանը, ինչպես նաեւ բնակավայրերի գազիֆիկացմանը։

Աղբյուրը՝   news.am